Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին
11.12.2020
Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60 հոգանոց խմբից 34 զինվոր անհետ կորել են։ Նրանց ծնողներն իրենց զավակներից 52 օր ոչ մի լուր չունեն։
Էջմիածնի զորամասի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատներին հրավիրեցին զորամաս` ղեկավարության հետ հանդիպման։ Մինչ այդ, սակայն, ծնողներից ոմանց նյարդերը տեղի տվեցին անվերջ շարունակվող սպասումից։
Ծնողներից մեկը բռունցքներով հարձակվեց զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի վրա, որը եկել էր հայտնելու, որ մեկնում է Կապան` այդ ուղղությամբ ԶՈւ ղեկավարից խաղաղապահների կազմակերպած որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն ստանալու համար։
Տարեց մեկ այլ տղամարդ արցունքն աչքերին պատմեց, որ ամուսնուց 52 օր տեղեկություն չունեցող հարսը, որը 3 մանկահասակ երեխաների մայր է, գիշերը չի կարողանում քնել, առողջությունը քայքայել է։
«Իսկ դուք մեզ ասում եք` գնացեք, վաղը եկեք, մյուս օրը եկեք։ Ի՞նչ անենք մենք։ Ինչքա՞ն կարող ենք համբերել»,– ասաց նա ու փորձեց հարվածել հրամանատարին, բայց հավաքվածները թույլ չտվեցին։
«Ես ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց։ Հավաքեցիք մեր երեխեքին, տարաք կրակի տակ։ Թոռներս ամեն օր հարցնում են` պապի՛, պապան ե՞րբ կգա. 3 տարեկան, 5 տարեկան, 7 տարեկան»,– դողացող ձեռքով աչքերը սրբելով` ասաց տարեց տղամարդը։
Կանանցից մեկն էլ պատմեց, որ հարսը վերջին անգամ հոկտեմբերի 20-ին է խոսել ամուսնու հետ ու այդ օրվանից նրանից լուր չունեն։
Հիշեցնենք` Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60 հոգանոց խմբից 34 զինվոր անհետ կորել են։ Նրանց ծնողների պնդմամբ` արդեն 52 օր իրենք իրենց զավակներից լուր չունեն։ Զորամասի ղեկավարության ու ՊՆ–ի դեմ իրենց բողոքի ակցիաներն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.