Ուր կարող են ուղևորվել Վրաստանի քաղաքացիները
Դեկտեմբերի 15-ից Վրաստանի քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Եգիպտոս տուրիստական նպատակներով: Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունը:
«Նոր կանոնակարգերի համաձայն, 2020 թվականի դեկտեմբերի 15-ից Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր Եգիպտոս են մեկնում զբոսաշրջության նպատակով և ունենան գործող կամ օգտագործված ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության կամ Շենգենյան երկրների մուտքի արտոնագիր, կկարողանան երկիր մուտք գործել բոլոր սահմանային անցակետերից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս Եգիպտոս մուտք գործող բացարձակապես բոլոր քաղաքացիները պարտավոր են տրամադրել COVID-19-ի համար բացասական PRC թեստի հավաստագիր, որը տրվել է մեկնումից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:
Սեպտեմբերից Վրաստանում համաճարակային իրավիճակը կայուն վատթարանում է: Դեռևս գարնանը «կանաչ գոտի» համարվող երկիրը կորոնավիրուսի տարածման առումով դարձավ առաջատարներից մեկը:
Ներկայումս վրացի զբոսաշրջիկների համար բաց են միայն մի քանի երկրներ: Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում որոշ պետություններ պատրաստ են Վրաստանի քաղաքացիներին ընդունել իրենց երկրի տարածք միայն բուժվելու, ուսման, աշխատանքային կամ հարազատներին տեսակցելու նպատակներով: Զբոսաշրջությունը չի դիտարկվում որպես մուտքի հիմք:
Jnews.ge