Նինոծմինդայի գյուղում այրվել է տեղացու անասնագոմը
Նինոծմինդայի Փոկա գյուղում այրվել է տեղացիներից մեկի՝ Հայրապետ Կարապետյանի անասնագոմը:
Կրակն առաջացել է ժամը 15:00-ի սահմաններում: Երեք ժամ շարունակ, հրշեջ-փրկարարական աշխատակզմը փորձում էր հանգցնել այն:
Րադիո Նոր-ի նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառ հանդիսացել է այն, որ հարակից տարածքում կա հին քարե Խաչ, որի մոտ մոմեր են վառել: Արդյունքում կրակը տարածվել և բռնկվել է: Վառվել է մոտ 70 քառակուսի մետր տարածք: