Նորություններ
«Որոշ կովիդպացիենտների ընդունում են հիվանդանոց, ոմանց՝ ոչ, ինչու՞»
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աղետալի աճում է: Յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում, հիվանդների թիվը հասնում է գրեթե 4000-ի: Վարակված մարդկանց թվի աճին զուգահեռ, մահճակալի միջոցների բացակայությունը դեռևս մեծ խնդիր է, այդ պատճառով կլինիկաները հրաժարվում են ընդունել վարակվածներին և նրանց բուժման համար ուղարկում են տուն: Առողջապահական համակարգի անպատրաստության պատճառով կորոնավիրուսով վարակվածների բուժումն ավարտվում է մահով:
43-ամյա Սոնա Քիսյանը վարակվածներից մեկն է, ում կյանքը փրկել չհաջողվեց: Չնայած առողջության վատթարացմանը ՝ հարազատները չկարողացան կնոջը տեղափոխել հիվանդանոց ՝ ազատ մահճակալների բացակայության պատճառով: Տերեզա Քոսյանը քրոջ մահվան պանճառ է համարում շտապ օգնության ուշացումն ու բժիշկների անուշադրությունը:
«Այս ամենի մեջ մեղավոր են բուժաշխատողները: Ինչպես կարելի է, մարդը մահանում է, իսկ շտապ օգնության անձնակազմը դեռ գալիս է 3-4 ժամ ուշացումով, իսկ հետո անպատասխանատու կերպով վարվել վարակակիր անձի հետ: Նրանք մեզ ասեին, որ հիվանդանոցներում ազատ տեղեր չունեն»,- ասում է մահացածի քույրը՝ Տերեզա Քոսյանը:
Սոնա Քոսյանի դեպքը տարածաշրջանում միակը չէ, որը ընդգծում է հիվանդանոցներում ազատ մահճակալների պակասը:
Ափրիամաշվիլիների ընտանիքը, 54-ամյա տղամարդու համար երեք օր շարունակ, կովիդ հիվանդանոցներում ազատ մահճակալ էին փնտրում: Կլինիկաները չկարողացան ընդունել սրտային հիվանդի ՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չունենալու պատճառով: Կոորնավիրուսով վարակված տղամարդու դուստրը օգնության համար դիմեց հեռուստաընկերությանը:
«Միգուցե նրանց հաջողվի և հայրիկիս համար մի տեղ գտնեն հիվանդանոցներում: Այնքան վատ է զգում, որ մահանում է: Հարիկս սրտից հիվանդ է և կորոնավիրոսը չի կարող հաղթահարել»,- ասում էր Միրանդա Ափրիամաշվիլին:
9-րդ ալիքի տեղեկության համաձայն, Ախալցխայի ոստիկանության աշխատակիցներից մեկի վիճակը վատացել էր երկու շաբաթ առաջ `կլինիկայում մահճակալների բացակայության պատճառով: Իր կարգավիճակի պատճառով, ոստիկանի համար տեղ հեշտությամբ գտնվեց Գորիի կովիդ հիվանդանոցում:
Ի՞նչ սկզբունքներով են վարակվածներին ընդունում հիվանդանոց, արդյոք նեպոտիզմի հետ գործ ունե՞նք - Բժիշկ Դավիթ Լոլաձեն տրամաբանական հարցեր է տալիս ներկա իրավիճակի վերաբերյալ:
Բժիշկը ամենաբարդ իրավիճակից ելքը տեսնում է `մշակելով հոսպիտալացման չափանիշ: Ըստ նրա, եթե բոլոր զարգացած երկրներում հիվանդների 5-10% -ը հոսպիտալացված է, ապա Վրաստանում նրանց թիվը 35% է: Բժիշկը համարում է, որ հենց այդ պատճառով ոչ բժշկական ենթակառուցվածքն է բավարար, ոչ տեխնիկան, ոչ էլ մարդկային ռեսուրսները:
«Ոչ մի հաստատություն գտնել չեք կարող, որը կընդունի կովիդ հիվանդներ, որ ունենա փաստաթուղթ, վարչապետի ստորագրությամբ: Ինչ սկզբունքներով են ընդունում, կամ չընդունում հիվանդներին, այս չափանիշն այսօր գոյություն չունի»,- ասում է բժիշկ-փորձագետ՝ Դավիթ Լոլաձեն:
Առողջապահության նախարար՝ Էկատերինա Տիկարաձեն յուրաքանչյուր ճեպազրույցում պնդում է, որ հիվանդանոցներում պացիենտների համար առկա են ազատ տեղեր, իսկ առողջապահության ոլորտը ժամանակին մոբիլիզացնում է լրացուցիչ մահճակալներ: Ըստ նրա, Վրաստանի առողջապահության համակարգը բավականաչափ մոբիլիզացված է:
Վրաստանի կլինիկաների ասոցիացիան դժգոհ է Առողջապահության նախարարության աշխատանքից: Կազմակերպության նախագահ` Վիլի Պաճկորիայի խոսքով, Էկատերինե Տիկարաձեի գրասենյակը չի կարող հաղթահարել համաճարակը:
«Այն, ինչ գարնանը, ամռանը պետք է կատարվեր, ժամանակին տեղի չունեցավ: Ցավոք, Առողջապահության ոլորտում մարդիկ չեն ընտրվում որակավորման, գիտելիքների և փորձի հիման վրա: Հենց սա սպանեց համակարգը, դրա համար էլ մարդիկ մահանում են»,- ասում է Վրաստանի կլինիկաների ասոցիացիայի» նախագահը:
Այսօրվա տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքի հիվանդանոցներում կարող են ընդունել 22 վարակված պացիենտի:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :