Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները NOR ռադիոյի հետ զրույցում խոսեցին գյուղում առկա խնդիրների մասին:
Բնակիչներից մեկի խոսքով, – «Գյուղում առաջնային խնդիրներից է կենտորնական եւ գյուղամիջյան ճանապարհների վատ վիճակը ինչպես նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների համար խմելու ջրի բացակայության խնդիրը: Ընտրություններից հետո դեռեւս ոչ մի բան չի փոխվել, գյուղապետը եւ ներկայացուցիչները այցելել են գյուղ ծանոթանալու խնդիրներին եւ խոստացել են, որ պետք է լուծեն այդ խնդիրները»:
Բնակիչներից մեկն էլ խոսեց երիտասարդների մասին, ովքեր գյուղում չունեն ոչ մի զբաղմունք եւ զբաղվելու վայր. «Մինչեւ ձյունը տեղալը գոնե մեծ խաղադաշտում զբաղվում էին Ֆուտբոլով: Լավ կլիներ եթե զբաղվելու տեղ լիներ թենիսի կամ վոլեյբոլի համար, գոնե երիտասարդները հեռախոսներից կկտրվեին, պարապ – սարապ չէին անցկացնի իրենց օրը»:
Մանրամասները՝
աուդիոձայնագրությունում.