Ամանորյա համերգը քաղաքապետարանի վրա «կնստի» կես մլն լարի
Թբիլիսիի ամանորյա գիշերը նախատեսված համերգին այս տարի ոչ-ոք չի մասնակցելու, համերգը կլինի օնլաայն, կցուցդրվի քաղաքապետարանի էջով: Բոլոր ցանկացողները կարող են այդ տարբերակով հետևել համերգի ընթացքին: Այնուամենայնիվ, Թբիլիսիի կառավարությունը համերգի վրա կծախսի մոտ կես մլն․ լարի:
Համերգին կմասնակցի մինչև 30 մենակատար, խումբ, անսամբլ, դասական ժանրի կատարող: Բեմում հիմնականում լինելու են երիտասարդներ: Կմասնակցեն նաև շարքային քաղաքացիներ»,- նշված է քաղաքապետարանի կայքում:
Aliq.ge