Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Արցախում դեկտեմբերի 12-ից տիրող իրավիճակը, ասել է՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա թշնամու երեկվա հարձակմանը մասնակցել են նաև թուրքերը: Նիստի մասնակիցներին որևէ այլ էական նորություն Փաշինյանը չի հայտնել: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։
«Փոխարենը բողոքել է «մեդիատեռորից», ասել է, թե իր դեմ արշավ է սկսվել: Նաև ասել է, որ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել: Հայտարարել է, թե պատրաստ են պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծել, ապա սկսել է պաթետիկ ելույթներ ունենալ, թե պատրաստ է կանգնել ժողովրդի դատին, սակայն հրաժարական չի տալու:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարց է հնչել նաև, թե ինչու ինքը չի արձագանքում թշնամու կողմից ինֆորմացիոն հարձակումներին, ի պատասխան Փաշինյանն ասել է, որ դիրքերի փոփոխություն է եղել, հիմա ադրբեջանցիներն ավելի ուժեղ են, հետևաբար ստիպված պետք է համակերպվել այդ վիճակին»,– գրում է աղբյուրը: