Վրաստանում սահմանված է պարետային ժամ՝ 21։00֊ից մինչև 5։00։
«Ժամը 21:00 -ից հետո կարանտինը ինչ իմաստ ունի, կան մարդիկ ովքեր աշխատում են գիշերային հերթ, ինչ անեն ինչպես գնան աշխատանքի»,֊ասաց Ղաուրմա գյուղի բնակիչը:
Հավելենք՝ պարետային ժամին տեղաշարժվելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն։
Ամեն դեպքում բնակիչները շատ դժվարությամբ են համակերպվում պարետային ժամի պայմաններին։
«Պարետային ժամը բազում հարցեր է առաջ բերում, ասենք ինչն է փոխվում այն դեպքում երբ ժամը 21:00 -ից հետո պարետային ժամ է հայտարարված, բայց դպրոցները, խանութները եւ այլ տարբեր բնագավառներում մարդիկ աշխատում են ամբողջ օրվա ընթացքում»,֊ մեզ հետ զրույցում ասաց Հեշտիա գյուղի բնակիչը:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն»,- նշված է ՆԳՆ-ն տեղեկության մեջ:
Մանրամասները լսեք
աուդիոձայնագրությունում.