Օտարերկրացիները, որոնք օրինական ճանապարհով մարտի 14-ի դրությամբ գտնվել են Վրաստանում և համաճարակի պատճառով չեն կարողացել լքել երկիրը, կարող են Վրաստանում մնալ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը, հատուկ հանգամանքների առկայության դեպքում:
Համապատասխան հրամանագիրը Վրաստանի կառավարությունը արձակել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Համաձայն այդ հրամանագրի՝
«Օտարերկրացին, կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը օրինականորեն գտնվում էր Վրաստանի տարածքում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվելու Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր բարձր ռիսկայնության գոտում,
- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,
- եթե անձը, առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում, կամ ինքնամեկուսացած է,
- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»,- ասվում է հրամանագրում:aliq.ge