Թուրքիայի կլինիկաներից մեկում թթվածնի սարքի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ
Թուրքիայի հարավ-արևելյան մասում, կլինիկաներից մեկում թթվածնի սարքի պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Համապատասխան տեղեկությունը տարածում է թուրքական մամուլը:
Պայթյունը տեղի է ունեցել Գազիանթեփ քաղաքում, մասնավոր կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժնում, որտեղ բուժվում են կորոնավարակակիրներ:
Պայթյունի հետևանքով բաժանմունքում հրդեհ է բռնկվել:
«Սանկո» կլինիկայի վարչության հայտարարությամբ, մահացածները պացիենտներ են:
Ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող ևս 14 պացիենտի տեղափոխել են այլ բաժանմունք: