Երբ կվերացնի Վրաստանը թռիչքների արգելքը
Միջազգային թռիչքների արգելքը, որը Վրաստանում մտցվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով, նախատեսվում է վերացնել 2021-ի փետրվարից՝ գրում է РИА Новости-ն:
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրենը հույս ունի, որ երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերը կնվազեն: Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1337-ով: Վերջին 24 ժամում վարակից մահացել է 49 մարդ:
Վրաստանը կորոնավիրուսային համավարակի պատճառով մարտի կեսերին փակեց իր ցամաքային սահմանները բոլոր երկրների հետ, իսկ մարտի վերջին դադարեցրեց նաև օդային հաղորդակցությունը: Օգոստոսին, համավարակի մեկնարկից ի վեր, առաջին անգամ Վրաստանը կանոնավոր թռիչքներ բացեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ, այնուհետև որոշ թռիչքներ վերսկսվեցին Քութայիս քաղաքից: Համավարակի բռնկման պատճառով օդային հաղորդակցությունը նորից դադարեցվեց: