Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին այսօր պաշտպանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի ժամանակակից բանակը ստեղծել է ոչ թե հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ նրա նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ ակնարկել է, որ պարտվել է ոչ թե Փաշինյանի ստեղծած բանակը, այլ՝ նախկին նախագահների․ - «Այն բանակը, որը ջախջախվել է, բանակ է, որը ստեղծել էին Քոչարյանն ու Սարգսյանը»։ Ալիևի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են «գրոհել» Փաշինյանի վրա, պետք է դա հասկանան։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, թե ադրբեջանական Ֆիզուլին ու Ջաբրայիլը Փաշինյանը չի ավերել, այլ՝ Քոչարյանն ու Սարգսյանը։
Այսօր Ալիևը փորձել է համոզել ԱՊՀ իր գործընկերներին, թե սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսել է հայկական կողմը։ Համոզել է, թե ոչ՝ հայտնի չէ, ակնհայտ է, որ վերջին շաբաթներին այն մասին, որ Ադրբեջանն է սկսել այս սարսափելի պատերազմը, աշխարհում գրեթե չեն խոսում, չի խոսում նաև Հայաստանի դաշնակիցը՝ Ռուսաստանը։
Որպես ապացույց, թե հայկական կողմն է պատերազմը սադրել և սկսել, Ադրբեջանի նախագահը բերել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունները։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահն այսօր ընդգծել է, որ 2019 թվականից Հայաստանը նույնիսկ փորձ չի արել ցույց տալու, որ բանակցություններ է վարում։ Նա հիշատակել է նաև Տավուշի հուլիսյան դեպքերը, նշելով, թե այն ժամանակ ռազմական գործողությունները սկսել էր հայկական կողմը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը չի ունեցել Հայաստանի տարածքում որևէ ռազմական գործողություն սկսելու ծրագիր։
Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահին Ալիևն այսօր շնորհակալություն հայտնեց երեկվա նրա՝ «Լեռնային Ղարաբաղը միջազգային նորմերի համաձայն Ադրբեջանի տարածքն է» արտահայտության համար, ասելով, թե սա նաև շատ կարևոր հայտարարություն է հայ ռևանշիստների համար․ - «Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» Պուտինի երեկվա հայտարարությունը, և նախկինում էլ եղել են նման հայտարարություններ, շատ կարևոր հայտարարություն է, կարևոր է այն նաև հայ ռևանշիստների համար»։
Ալիևն այսօր հիշեցրել է Պուտինի մեկ այլ արտահայտություն, որը Ռուսաստանի նախագահն արել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Հիշեցնենք՝ Պուտինին հարցրել էին, թե ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը հրաժարվի համաձայնագրից, նա կարճ պատասխան էր տվել՝ ասելով, որ դա կլինի ինքնասպանություն։ «Որոշ շրջանակներ, մասնավորապես՝ սորոսականները, փորձում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում՝ համաձայնագրի իրագործումը տապալելու համար։ Եվ ինչքանով վտանգավոր է սա Հայաստանի համար, ասել է նաև Վլադիմիր Պուտինը։ Երբ նրան հարցրել են, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի համաձայնագրից, նա պատասխանել է, որ դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետն այսօրվա նիստին չի մասնակցել հոր հուղարկավորության պատճառով։
Ամենից շատ Ալիևն այսօր խոսել է Ադրբեջանին անցած օկուպացված տարածքների մասին բազմիցս շեշտելով, որ դրանք վերածվել են փլատակների, որ այդ քաղաքներում՝ Աղդամում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում, չկար նույնիսկ մեկ կանգուն մնացած շենք։ Ալիևի խոսքով՝ սա Ժնևյան կոնվենցիայի համաձայն ռազմական հանցագործություն է, որի համար Ադրբեջանը մտադիր է փոխհատուցում պահանջել Հայաստանից։ Համենայն դեպս, Ալիևն այսօր ընդգծեց, որ միջազգային փորձագետների հետ ներկայումս ուսումնասիրում է վնասը, որ հայկական կողմը հասցրել է Ադրբեջանին․ - «Բայց նախ մենք պետք է միջազգային փորձագետների հետ միասին գնահատենք հասցված վնասը»։
Ի դեպ, Հայաստանից փոխհատուցում պահանջելու մասին Ալիևը խոսել էր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 11-ին։ Չի բացառվում, որ փոխհատուցումը Ադրբեջանը կապի Սյունիքի հետ։
Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի մասին խոսելիս ասել էր, թե կան որոշ տրանսպորտային և ենթակառուցվածքային հարցեր Նախիջևանի և Հայաստանի հյուսիսի ու հարավի հետ կապված։
Ի դեպ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Նախիջևանի միջանցքի և Լաչինի միջանցքի հետ կապված աշխատանքը զուգահեռ է ընթանում։ Նրա խոսքով ՝ բանակցությունները շարունակվում են, առաջիկա օրերին այդ հարցը կգտնի իր լուծումը:
Հիշեցնենք՝ Նախիջևանի միջանցքի մասին եռակողմ այդ հայտարարությունում խոսք չկա։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.