Ախալցիխեում հարգեցին Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը
Ախալցիխեում հարգեցին Լեռնային Ղարաբաղում նահատակված զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը: Ազգությամբ հայ բնակչությունն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին հավաքվեցին Խաչքարի մոտ:
«Ախալցիխեից մոտ 60 երիտասարդներ հավաքվեցինք, Հայր Թորգոմը կարդաց Աղոթքը, սգացինք, հիշեցինք նահատակվածներին և հեռացանք»,- ասում է տեղացի՝ Ավետիս Պետրոսյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում զոհված և անհետ կորած անձանց թիվը գերազանցում է 3 300-ը:
Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների դադարեցման վերաբրեյալ, Նոյեմբերի 10-ին համաձայնվեցին Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: