«Ախալքալաքում կորոնավիրուսի համավարակի գագաթնակետն անցավ». ՀԱԿ
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) ամեն օր իրականացնում է ՊՇՌ (PCR) և հակամարմինների թեստեր, բայց միայն կոնկրետ հաստատությունների աշխատակիցների: Համավարակի սկզբից ի վեր ՀԱԿ- ն անցկացրել է 2 578 ՊՇՌ թեստ և 393 հակամարմինների թեստ:
Մունիցիպալիտետում Հանրային առողջապահության կենտրոնն անվճար իրականացնում է PCR և հակամարմինների թեստեր՝ ոստիկաններին, հրշեջներին, մանկավարժներին, անվտանգության աշխատակիցներին և գյուղերի բժշկական անձնակազմին: Թեստավորումն իրականացվում է ըստ պետական ծրագրի: Մարդկանց այս կատեգորիաները կարող են յուրաքանչյուր 12 օրը մեկ թեստավորվելու նպատակով գալ ՀԱԿ:
«Ամեն օր մարդիկ են գալիս մեզ մոտ, օրինակ՝ երեկ 104 մարդ հանձնել է PCR թեստ, 79 մարդ՝ հակամարմնի թեստ: Մենք ընդունում ենք միայն որոշակի կատեգորիաների և առանց ջերմության մարդկանց: Մարդիկ, ովքեր ջերմություն ունեն, պետք է թեստ հանձնեն հիվանդանոցում», – ասում է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Մարդկանց ընդունում են օրվա առաջին կեսին, PCR թեստի պատասխանները կարելի է ստանալ երկու օրվա ընթացքում, իսկ հակամարմինների թեստի արդյունքները՝ 20-30 րոպեում:
Համավարակի սկզբից ի վեր, Ախալքալաքի ՀԱԿ-ն կատարել է 2578 ՊՇՌ թեստ և 393 հակամարմինների թեստ:
Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, մունիցիպալիտետում իրավիճակը բարելավվում է:
«Մունիցիպալիտետում հիվանդության տարածումը աստիճանաբար նվազում է: Դեկտեմբերի սկզբին ավելի շատ հիվանդ կար: Հիմա մարդիկ ավելի զգույշ են, պաշտպանվում են », – մեկնաբանում է Ավետիք Տոնականյանը:
Հարկ է նշել, որ 65 տարեկանից բարձր անձինք` դիալիզ ստացող, շաքարային դիաբետով տառապող մարդիկ, ուսուցիչները Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում կարող են անվճար պատվաստվել գրիպի դեմ:
Jnews.ge