Սամցխե-Ջավախքում, ռեստորանում տեղի է ունեցել պայթյուն
Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում գտնվող ռեստորան «Իմերեթում» տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի ուժից վնասվել է ամբողջ ռեստորանը: Նախնական տվյալների համաձայն, կորպուսի երկու բնակիչներ պայթյունի ժամանակ գտնվել են նկուղում:
«Նստած էի տանը և հանկարծ ամբողջ կորպուսը կարծես ցնցվեց, բոլոր դուռ-պատուհանները բացվեցին: Կարծեցինք, թե երկրաշարժ էր, դուրս եկանք, հասկացանք, որ գազի պատճառով էր: Ուր ենք գնալու գիշերը չգիտեմ: Նկուղում մարդ կար, չգիտենք ինչ բախտի արժանացան: Ասում են նաև, որ ռեստորանում մարդիկ են եղել, գաղտնի խնջույք են կազմակերպել»,- ասում է կորպուսի բնակիչներից մեկը:
«9-րդ ալիքը» գտնվում է դեպքի վայրում և մանրամասները կհրապարակի պարբերաբար: