Նինոծմինդայի սոցիալական ծառայությունը օգնություն կցուցաբերի բնակիչներին
Ամանորի նախօրեին Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը սննդի տոպրակների տեսքով օգնություն կտրամադրի Նինոծմինդայի մունիցիպալիտետի 75 բնակիչների:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայության պետ Արմեն Դարբինյանից, այս տարի օգնությունը տրամադրվում է սննդի տոպրակների տեսքով `49 հաշմանդամ երեխաների և 26 միայնակ անապահով մարդկանց համար: Տեղական բյուջեից հատկացվել է 4500 լարի:
Յուրաքանչյուր սննդի տոպրակի արժեքը 60 լարի է:
Ըստ Արմեն Դարբինյանի, Նոր տարուց առաջ սոցիալական բաժինը լրացուցիչ օգնություն կտրամադրի սոցիալապես անապահով բնակիչներին, որը նույնպես կստանան մինչ Նոր տարի:nor.ge