Վրաստանում սպանել են հիվանդանոցի տնօրենին
Կախեթիում տեղի է ունեցել սպանություն. Սպանվել է Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Զուրաբ Սաչիշվիլին: Նա մահացու վիրավորվել է հրազենից:
Վրաստանի առաջին ալիքի լրագրողը հաղորդմամբ, սպանության մեջ մեղդրվում է Թելավիի քրեական ոստիկանության պետի տեղակալ Վ.Զ.-ն:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, սպանությունը տեղի է ունեցել Իղալթոյում, ընտանիքներից մեկում սեղանի շուրջ սկսված վիճաբանության պատճառով, որը շարունակվել է փողոցում: Կրակոցների արդյունքում ձեռքի շրջանում վիրավորվել է նաև Թելավիի քաղաքապետարանի իրավաբանական ծառայության ղեկավար Լևան Բերձենաշվիլին, որի վերքերը տեղում մշակել է շտապօգնության խումբը:
Դեպքի վայրում կենտրոնացված են ոստիկանությունն ու դատաբժշկական փորձագետները: