Ստուգեք և ապա գնեք միս. նախազգուշացում բնակիչներին
Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) նախազգուշացնում են քաղաքացիներին, որ միս չգնեն այնտեղից, որտեղ պահպանված չեն մսի պահման պայմանները, ինչպես նաև տեղեկություններ անասունին մորթելու վայրի մասին: Գործակալությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս միս գնելիս ուշադրություն դարձնել արտադրանքի պիտակին, որը պետք է փակցված լինի սպառողի համար տեսանելի վայրում: Jnews.ge
Վաճառվող մսի պիտակի վրա պետք է լինի հետևյալ տեղեկատվությունը.
Երկրի անվանումը (որտեղ գտնվում է սպանդանոցը), անասունների սպանդանոցի (որտեղ կենդանին մորթվել է) համարը և սպանդի ամսաթիվը և ժամանակը:
Եթե միսը ստացվել է Վրաստանում ծնված և մեծացված (արտադրված) կենդանուց, ապա պիտակի վրա պետք է նշվի կենդանու նույնականացման նշանի (ականջօղի) համարը:
Եթե միսը ներմուծված է, պիտակի վրա պետք է նշվի ներմուծող երկրի անվանումը:
Միսը պետք է պահվի մաքուր, փակ սառնարանում՝ 2-ից 6 աստիճանին համապատասխան ջերմաստիճանում, պահպանման ժամկետը 48 ժամ է:
Տարբեր ծագման մսեղենը (խոշոր եղջերավոր անասունի, ոչխարի, այծի, խոզի միս, թռչնամիս) պետք է սառեցվեն, և առանձին-առանձին պահվեն սառնարանում: Տարբեր երկրներից (Բրազիլիա, Ուկրաինա և այլն) ներկրված միսը նույնպես պետք է տեղադրվի առանձին-առանձին:
«FAO-ն և Սննդի ազգային գործակալությունը հաշվի են առնում այն փաստը, որ ոչ պաշտոնական շուկայում մսի և վերամշակված մսի գները կարող են փոքր-ինչ տարբերվել մասնագիտացված խանութների և հիպերմարկետների գներից, բայց մարդիկ պետք է իմանան, որ առանց անասնաբուժական հսկողության արտադրված և վաճառվող միսը հիվանդության մեծ ռիսկ է պարունակում մարդու համար: Սա վերաբերում է նաև այլ կենդանական ծագման մթերքներին՝ կաթ, պանիր, ձուկ և այլն», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ: