Սահմանափակումներ Նինոծմինդա-Թբիլիսի ճանապարհին
Բարդ օդերևութաբանական պայմանների և ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհային 94-կմ 110կմ (Փարավանիի լեռնանցք) հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Նրանց փոխանցմամբ, նշված հատվածում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է ամեն օր, 08:0-ից մինչև ժամը 21:00-ն:
Օրվա մնացած ժամանակահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է: Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: