Կարելի է արդյոք մեքենայով երթևեկել Ախալցիխեում
ԱյոԴիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, իսկ դրսում չե՞ն տուգանում
Վրաստանի ողջ մասշտաբով դիմակ կրելը պարտադիր է թե փակ, թե բաց տարածքներում: Դիմակ չկրելը տուգանք է նախատեսում:
Որքանով է թույլատրվում բացել սեփական խանութներ
Սամցխե- Ջավախքում, փակ կլինեն միայն այն խանութները, որոնք փակվել էին 2020 թվականի նոյեմբերի 28-ին և ժամանակավորապես բացվել էին դեկտեմբերի 24-ին: Երբ են բացվելու ռեստորանները
Դեռ այս հարցի պատասխանը չկա:Խոպան չգնացողներին գումար հասնում է՞
Ոչ, այս փուլում արտագնա աշխատանքի մեկնողների համար աչակցություն չի նախատեսված:
Գազի մինչև 300խորանարդ մետր օգտագործելու սուբսիդավուրումը վերաբերվում է դեկտեմբեր ամսին, թե ոչ
Ոչ:
Երբ կգործեն կրկին երթևեկության սահմանափակումները
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ` հունվարի 7-ից վերականգնվում է երթևեկության սահմանափակումները, որոնք ուժի մեջ կմտնեն ժամը` 21:00-ից մինչև 05:00-ն:Երթևեկության ինչպիսի արգելք է գործում այսօր
Երեկոյան ժամը` 21-ից մինչև 05:00-ն արգելվում է մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների:
Ովքեր կարող են աշխատել հունվար ամսի հանգստյան օրերին
Բաց կլինեն միայն բանկերը, ռազմավարական նշանակության կառույցները։ Երկրի 7 մեծ քաղաքներում բաց կլինեն միայն մթերային խանութները, անասնաբուժական կետերը, դեղատները, կենցաղային քիմիայի և հիգիենայի ապրանքի խանութները, թերթի կրպակները։
Ախալքալաքում և Նինոծմինդայում խանութները փակվու՞մ են
Սահմանափակումները, որոնք նորից ուժի մեջ են մտել հունվարի 3-ից Վրաստանի կառավարության որոշմամբ` չեն վերաբերում Սամցխե-Ջավախքին: Փակվում են միայն այն խանութները, որոնք փակվել էին 2020 թվականի նոյեմբերի 28-ին և ժամանակավորապես բացվել էին դեկտեմբերի 24-ին:
Սահմանափակումները, կապված տոնավաճառների ու խանութների աշխատանքի հետ, Սամցխե-Ջավախքին նույնպես չեն վերաբերում:Ուստի բոլոր տիպի առևտրի օբյեկտները, տոնավաճառները և ագրարային շուկան շարունակում են աշխատել սովորականի պես: