SSSS
Նորություններ
Վրաստանում կտրականապես դեմ են Ռուսաստանի հետ սահմանի դեմարկացիային
«Ռուսաստանի հետ պետական սահմանի դեմարկացիայի՝ սահմանազատման մասին հնարավոր կլինի խոսել միմիայն Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիայի ավարտից հետո», - Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքում Վլադիմիր Պուտինի կողմից հունվարի 2-ին ստորագրված հրամանագրին, որով մոսկվացի փորձառու դիվանագետներից մեկը՝ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության նախկին ղեկավար, Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխաիլ Պետրակովը նշանակվել է ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների դեմարկացիայի գծով Կրեմլի հատուկ բանագնացի պաշտոնում։


Թբիլիսիում համոզված են՝ այս քայլով Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են ամրագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի անջատումը՝ անտեսելով այն հանգամանքը, որ միջազգային հանրության համար այդ երկու հանրապետությունների և Ռուսաստանի սահմանները իրականում վրաց-ռուսական պետական սահմանի երկու հատվածներն են։

«Բնականաբար, սա սադրանք է և ագրեսիայի դրսևորում։ Այս քայլը Ռուսաստանի կողմից սադրանք է և միջազգային բոլոր նորմերի ոտնահարում», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ նշելով, սակայն, թե ստեղծված իրավիճակի և Մոսկվայի ագրեսիվ գործողությունների դրդապատճառներից մեկը նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի վարած անհեռատես արտաքին քաղաքականությունն էր, որն էլ, ըստ իշխող կուսակցության ներկայացուցիչների, ի վերջո հանգեցրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի փաստացի կորստին։

«Ազգային միացյալ շարժումը այն ուժն է, որ թույլ է տվել, որ նման իրավիճակ ստեղծվի։ Այսօր սակայն նրանք ամենաակտիվն են քննադատում իշխանություններին՝ վրացական պետության և վրաց ժողովրդի առջև գործած մեղքերի համար ապաշխարելու փոխարեն», - նշում էր Վոլսկին։

«Ազգային միացյալ շարժումը», սակայն, որի իշխանության օրոք տեղի ունեցավ 2008 թվականի պատերազմը և որի իշխանավարման շրջանում Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, համոզված է՝ ռուսական կողմի նախահարձակ գործողությունների պատճառը ոչ թե 13 տարվա վաղեմության իրադարձություններն են, այլ այն վախվորած քաղաքականությունը, որ որդեգրել է «Վրացական երազանքը» վերջին տարիներին:

«Սա օկուպացիայի և ագրեսիայի քաղաքականության շարունակությունն է։ Միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համաձայն, գրավյալ տարածքներում սահմանազատմանն ուղղված որևէ քաղաքականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Վրաստանի կառավարությունը, սակայն, պետք է լավ հիշի, որ Մոսկվայի հետ հաշտեցնող ձևաչափերը, օրինակ, Կարասին-Աբաշիձե ֆորմատում ընթացող բանակցությունները, Ռուսաստանի քաղաքականության վրա որևէ կերպ չեն ազդում», - նշում է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն։

Թբիլիսիում նաև ընդգծում են, որ վրաց-ռուսական սահմանի, այժմ Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող մի շարք հատվածները մինչ օրս վիճելի են համարվում և վտանգ կա, որ Սուխումիի և Ցխինվալիի ռուսամետ իշխանությունները դեմարկացիայի գործընթացի ժամանակ դրանք պարզապես կզիջեն Ռուսաստանին։

Խոսքը մասնավորաբար Հարավային Օսիայի, Ռուսաստանի և Վրաստանի սահմանների հատման կետում գտնվող Մամիսոնի լեռնանցքի մասին է։ Թբիլիսցի փորձագետների կարծիքով՝ նոր տարածքների կորուստը կանխելու միակ տարբերակը այս խնդիրը միջազգային օրակարգի մաս դարձնելն է։

«Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունը ընդհանուր առմամբ ճիշտ էր, սակայն միջազգային ասպարեզում մեր պետական շահերի պաշտպանության հարցում շատ ավելի լուրջ քայլեր է հարկավոր ձեռնարկել։ Կարևորագույն հարցը հետևյալն է՝ որտեղով է անցնում Վրաստանի սահմանը կամ ավելի ճիշտ ինչ սահմաններում է Մոսկվան ճանաչում Վրաստան պետությունը։ Հայտարարություններով այդ հարցը չի լուծվի։ Առավել ևս լավ արդյունքի չեն հանգեցնի Ռուսաստանին սիրաշահելու փորձերը», - պնդում է Թբիլիսում գործող «Ռոնդելիի ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի» փորձագետ Զուրաբ Բաթիաշվիլին։
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/먹튀위크seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişnakitbahistürk ifşa킹콩티비kayseri escort스마일퀄리티lunabetjojobethuqqabetสล็อตเว็บตรงmatbetสล็อตBetigmahttps://www.teestaurja.com/holiganbetSahabetumzugsfirma wienmatbethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9057Casibomdizipalkulisbetkulisbetkulisbetkulisbetmeritkingjojobetmarsbahisgoogle hit botuHoliganbetcasibomholiganbetgiftcardmall/mygiftbetlike girişkingbet188 slotligobet güncel girişdeneme bonusu veren sitelerвсе казиноcasibom1xbet girişcratosroyalbetcasibomHoliganbetbets10sekabet girişmatbetExtrabetjojobet girişjojobet girişiptvjojobetmarsbahispaşacasinocasibombets10jojobetjojobetmeritkingvdcasinosahabetcratosroyalbetjokerbetsekabetHoliganbetmagic mushroomscratosroyalbetcanlı maç izlebetasus girişjojobet girişStreameastkiralık hackercasibomcasibomcasibom girişcasibommarsbahismp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibombetsatholiganbetsahabetligobetholiganbetjojobetpusulabetholiganbetholiganbetdeneme bonusu veren yeni sitelerholiganbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisivermectinmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibom girişonwincasibom giriş1xbetmatadorbetiptv testcasinolevantmatbetpusulabetjojobetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekholiganbetjojobetbonisabetikimisli