Կորոնավիրուսն Ախալցիխեում. ինչպիսի դրություն է հունվարի 8-ին
Անցած օրվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել և ընդհանուր, վարակվածների քանակը դարձել է 4 084:
Նոր վարակվածներից երեքը՝ Բորջոմիում, մեկական Ախալցիխեում, Ասպինձայում, Ախալքալաքում, Ադիգենում և Նինոծմինդայում է գրանցվել:
Շնարնց հետ շփում ունեցող 23 անձ է հայտնաբերվել: Ստուգվում է 107 նմուշ:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է ևս 12 մարդ և ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 3 720:
Ինկնամեկուսացված է 290 մարդ, այստեղից 32-ը՝ Ադիգենում, 52 - Ասպինձայում, 105- Ախալցիխեում, 21 - Ախալքալաքում, 79 - Բորջոմիում և մեկ մարդ Նինոծմինդայում:
Հունվարի 8-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացել է 43 բնակիչ: