Ախալցիխեում բնական գազից թունավորվել է հինգ մարդ
Ախալցիխեում, բնական գազից հինգ մարդ է թունավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, Հունվարի իննին, Ռուսթավելի փողոցում: Մեկ ընտանիքի բոլոր հինգ անդամներին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Հիվանդանոցի մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն ասում է, որ պացիենտներին բժշկական ծառայություն են ցուցաբերել, որից հետո նրանց առողջական վիճակը կայուն է:
«Նրանցից հինգն էլ ճաշել են և փոքր ուշ մեկը իրեն վատ է զգացել, շտապ օգնության երեք անձնակազմ նրանց տեղափոխեցին հիվանդանոց: Հինգ անդամներից ամենալավն իրեն զգում է ամենափոքրը՝ 5 ամսեկան երեխան»,- հայտարարում է Ռևազ Կուճուխիձեն:
«Ոմանք նստած էին բազկաթոռին, ոմանք պառկած էին, ոմանք էլ հատակին էին: Բոլորն անգիտակից վիճակում էին: Օգնող անձնակազմ կանչեցի, մինչև նրանց գալը, առաջին օգնություն ցուցաբերեցինք: Երեխան առանձին սենյակում էր, հարևանները հասցրել են ժամանակին հեռացնել նրան, հարևաններն են զանգահարել շտապ օգնություն»,- հայտարարում է բժիշկ՝ Մաիա Քուտիաշվիլին:
Տուժածները գտնվում են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում: