30-ամյա մայոր, հետախույզ Լեւոն Ավետիսյանը Արցախյան երկրորդ ազատամարտի հերոսներից է, որն արդեն երկնային կյանքով է ապրում: Լեւոնն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, եւ ավարտելուց անմիջապես հետո ծառայության անցել Արցախում: Այս տարվա սեպտեմբերի 26-ին ամուսնացել էր՝ մեկ ամսով արձակուրդ էր եկել, սակայն հոկտեմբերի 1-ից մեղրամիսն ընդհատել ու կռվի դաշտ էր մեկնել: Ցավոք, հոկտեմբերի 13-ին քաջ հայորդին զոհվել էր ԱԹՍ հարվածից. մեքենան, որի մեջ 7 հոգի էին, ադրբեջանցիները պայթեցրել էին:
«Լեւոնը սեպտեմբերի 26-ին պսակադրվեց, ինքը հինգ տարի սպասել էր այդ օրվան, որ տեղափոխվի Հայաստան ու ամուսնանա, բայց ընդամենը 5 օր ամուսնացած մնաց…»,- Լեւոնի քույրը՝ Նելլի Մուրադյանն է Aravot.am-ին պատմում:
Լեւոնին բնորոշում է կենսուրախ, դրական անձնավորություն, ասում է՝ երբեք իրեն տխուր տեսած չկան. «Հայրենասիրության մասին էլ չնշեմ, եթե 5 օրվա ամուսնացածը գնում է հայրենիքը պաշտպանելու, ուրեմն ամեն ինչն պարզ է»:
Լեւոն Ավետիսյանը պաշտպանել է Արցախի դարպասները, ծառայել է՝ ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող հարավային հատվածում, ինչպես Ապրիլյան, այնպես էլ այս պատերազմի ժամանակ՝ երազելով էր խաղաղության մասին: Լեւոն Ավետիսյանը նաեւ Ապրիլյան քառօրյայից հետո պարգեւատրվել էր Արիության մեդալով: Բոլորի հիշողության մեջ հերոսը մնացել է որպես ընկերական շրջապատի, հարազատների ուրախություն, միայն դրական լիցքեր փոխանցող ու բոլորին ոգեւորող մարդ: Զոհվելուց երկու օր առաջ զանգել էր քրոջը ու վստահեցրել, որ հանկարծ չվախենա, քանի որ հաղթանակը մերն է լինելու, կատակել էր՝ կգաս, մի վաշտ կտամ, կղեկավարես:
Զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ինչպես Ապրիլյանի ժամանակ, այնպես էլ այս պատերազմում թշնամին իր քայլերը սկսել է հարավից: Նրա խոսքով, վերլուծություններն ապացուցում են, որ Արցախի հարավային սահմանը թշնամին դիտարկել է որպես Արցախի դարպաս, որը պաշտպմանն էլ վստահված էր Լեւոն Ավետիսյանին: Նա բախտորոշ այդ ժամանակաշրջանում զբաղեցրել է Արցախի հարավային դարպասի կարեւորագույն ծառայության ղեկավարի պաշտոնը: «Ցավոք սրտի, հակառակորդին այս անգամ հաջողվեց բացել Արցախի դարպասը եւ այդտեղից երկու ճյուղով շարունակել իր առաջխաղացումը, ու հենց այս ընթացքում Լեւոնը վերադարձավ մոտավորապես այն վայրը, որտեղ ժամանակին իրականացրել էր պաշտպանությունը՝ լրջագույնս կասեցնելով հակառակորդի առաջխաղացման կայծակնային զարգացումը: Պատերազմից ամիսներ առաջ Լեւոնը տեղափոխվել էր ՀՀ զինված ուժեր՝ իր ծառայությունը շարունակելու համար, սակայն պատերազմի առաջին շրջանում՝ որպես Արցախի Հանրապետության վերը նշված դարպասին քաջածանոթ սպա՝ վերադարձել էր մոտվորապես նույն տեղում իր կարեւոր առաքելությունն իրականացնելու»,-ասում է հոգեւորականը: Զորամասի գնդերեցը հիշում է, որ ամեն անգամ կարեւորագույն գործողություն իրականացնելուց հետո Լեւոն Ավետիսյանն իրեն էր դիմում միասին աղոթելու համար, ինչը պատահական չէ, քանի որ նրա ծնողներն ու պապերը Էջմիածնից են եւ հրաշալի են ընկալում եկեղեցու խորհուրդը, քրիստոնեության դերակատարությունը՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.