Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի դեպքերը աճում են
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր երկրում արձանագրված վարակման 1 857 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 754 դեպք, Աջարիայում 97, Իմերեթիում 334, Քվեմո Քարթլիում՝ 143, Շիդա Քարթլիում՝ 113, Գուրիայում՝ 30, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 158, Կախեթիում՝ 147, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11»:
Այժմյան տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 4 190 հաստատված դեպք է գրանցվել: Այստեղից 3 765-ը ապաքինվել են, իսկ 43՝ մահացել: