Թուրքիան «չորանում է». Էրդողանը կոչ է արել կիսով չափ նվազեցնել ջրի օգտագործումը
Թուրքիայի որոշ ջրամբարներ ամբողջությամբ դատարկվել են, սակայն կառավարությունը ենթակառուցվածքներ է նախապատրաստում ստորգետնյա աղբյուրների օգտագործման համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Թուրքիայի առաջնորդն իր կոչը հիմնավորել է ջրային ռեսուրսների լուրջ դեֆիցիտով, որն առաջացել է երկարատև երաշտի հետևանքով։
«Այժմ մենք ապրում ենք ամենաչոր ժամանակաշրջանում։ Մեր ջրամբարներից մի քանիսը լիովին դատարկվել են։ Բոլորս միասին պետք է միջոցներ ձեռնարկենք երաշտի սպառնալիքի դեմ ՝ ջրի կենցաղային սպառումից մինչև գյուղատնտեսական կարիքներ», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է 50 տոկոսով նվազեցնել ջրի օգտագործումը։
Թուրքիայի նախագահը վստահ է, որ այդ խնդիրն իրագործելի է։ Նա հավելել է, որ իշխանությունները ենթակառուցվածքներ են նախապատրաստում ստորգետնյա աղբյուրների օգտագործման համար։