Ախալցիխեի դպրոցների մեծ մասը կրկին մնում է փակ
Վրաստանում պետական և մասնավոր դպրոցները վերսկսել են ուսումնական գործընթացը: Կրթության նախարարության որոշմամբ, երկրորդ կիսամյակը պետք է սկսվեր հեռակա կարգով, միայն երկրի մեծ քաղաքներում և Աջարիայի մարզում, սակայն Ախալցիխեում դասընթացները նույնպես սկսվեցին հեռավար կարգով:
Ծնողների խնդրանքով №1, №2, №3 և №5 հանրակրթական դպրոցները հեռակա կարգով կշարունակեն ուսման գործընթացը:
Դեռ հունվարի 17-ին, երրորդ հանրակրթական դպրոցի որոշմամբ, ուսուցման գործընթացը պետք է շարունակվեր դասասենյակներում, չնայած այսօր երկրորդ կիսամյակը վերսկսվեց առցանց: Դպրոցի տնօրենն ասում է, որ ծնողները դիմումներ են հավաքել, որի համաձայն խնդրում են գործընթացն այս մեթոդով շարունակել մինչև փետրվար:
Ուսումնական գործընթացը սկսվել է Ախալցիխեի միայն մասնավոր դպրոցում: