Ախալցիխեում երկու ամսեկան երեխան հաղթահարեց կորոնավիրուսը
Երկու ամսեկան երեխան, ում մոտ հաստատվել էր COVID-19, ապաքինվել է: Նորածինը ծնողի հետ, Ախալցիխեից տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոց: Նրանց բժշկական հաստատությունից դուրս են գրել հունվարի 21-ին:
«Երեկ դուրս են գրել և այսօտ արդեն տանն են: Երեխայի առողջական վիճակը լավ է»,- ասում է տան տատիկը:
Նշենք, որ երկու ամսեկան երեխայի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր հունվարի 11-ին: Նրան հետազոտել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում: