Գիշերը Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Մոլորակն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի՝ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը հայտնում է, որ գիշերը Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի նախնական տեղեկությունների համաձայն՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 04:12-ին տեղի է ունեցել 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիից 29 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Լութխուբի գյուղի մոտակայքում:
Վրաստանում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 24-ին: