Ժողովուրդը շարունակում է բողոքել ընդդեմ սահմանափակումների
Վրաստանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ սահմանված սահմանափակումների մեղմացման, կամ վերացման պահանջով բողոքի ակցիաները:
Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել «Կանաչներ» կազմակերպության և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Ցուցարարները կառավարությունից պահանջում են վերականգնել հանրային տրանսպորտը և մասամբ, կամ ամբողջությամբ վերացնել տեղաշարժի արգելքը:
Եվս մեկ բողոքի ակցիա էլ այսօր անցկացվել է խորհրդարանի շենքի դիմաց: «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» կազմակերպությունը նույնպես կառավարությանը դիմել է հանրային տրանսպորտի արգելքը վերացնելու և երկիրը բացելու պահանջով: Ցուցարարները Վրաստանին անվանում են «պահածոյացված երկիր»:
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին էլ Վրաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝ նույնպես ընդդեմ սահմանափակումների: Աղբյուր՝ Ալիք Մեդիա