Կորոնավիրուսն ու Վրաստանը. ինչպես է պայքարում երկիրը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 271 թեստ, այստեղից 11 459-ը՝ հակագենի արագ թեստով և 5 812-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 5%, վերջին 14 օրը – 4,8%, վերջին 7 օրը – 3,8%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք: Ապաքինվել է ևս 580 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 250 289:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 208 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 480 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 520 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: