Նորություններ
Յուրահատուկ դեպք - Ախալցիխեում երկրորդ կանաչ շնիկն է ծնվել
Ախալցիխեում կրկնվել է յուրահատուկ դեպքը: Մեկ շաբաթ առաջ Ծինուբանի գյուղում ևս մեկ կանաչ մորթով շնիկ է ծնվել:
«Մեկ շաբաթ առաջ երկու շնիկ ավելացավ մեր ընտանիքում: Մեկը՝ սովորական, իսկ մյուսը՝ կանաչ մորթով: Սկզբում նրա գույնը բաց էր, իսկ հետո կանաչեց: Երեք տարի է ունենք, մինչ այժմ ամեն անգամ ծնվում էր 10-12 շնիկ, հիմա միայն երկուսն են: Տեսանք, որ մեկը կանաչ էր, եթե ցանկացողներ լինեն, պատրաստ ենք վաճառել: Դեռ փոքր՝ մեկ շաբաթական է»,- ասում է շնիկի տերը՝ Վլադիմեր Գոգոլաձեն:
Գոգոլաձեները նրան անվանել են «Շրեկ»
Հատկանշական է, որ Ախալցիեխում դեկտեմբերի 31-ին նույնպես ծնվել էր կանաչ մորթով շուն, նրան անվանել էին «Գրինչ»:
Տարածեք :