Այսօր՝
փետրվարի 6-ին, վրաց-թուրքական սահման տանող՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա թուրքական պետհամարանիշով բեռնատար է կողաշրջվել: Տուժածներ չկան:
Դեպքը տեղի է ունեցել մոտավոր մեկ ժամ առաջ, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի մոտակայքում: Թուրքական բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Տեղում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները: