Ջավախցիների պայքարին հետևող արդյունքը. սահմանը բաց է
Վրաստան-Հայաստան սահմանի Նինոծմինդայի անցակետը բաց է Վրաստանի բոլոր քաղաքացիների համար:
«Ջավախքցիների պայքարը տվեց ցանկալի արդյունք՝ այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը, որը գործելու է ամեն օր ժամը 10:00 - 18:00-ը ընկած ժամանակահատվածում:
Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելու և Հայաստան մտնելու համար պետք է ունենան PCR թեստի բացասական պատասխան (թեստի պատասխանը վավեր է մինչև 72 ժամ)»,- այս մասին սոցիալական կայքում գրում է «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Արմեն Ավետիսյանը:
Նինոծմինդայի մաքսակետը այսօր առավոտից արդեն բաց է, Վրաստանի քաղաքացիները արդեն կարող են մուտք գործել Հայաստան, սակայն պետք է ունենան վերջին 72 ժամվա ընթացքում արված թեստավորում և ՀՀ մուտք գործելու համար պետք է նաև դիմեն քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար: