Փետրվարի 9-ի տարադրամի փոխարժեքը
Վրաստանի Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, փետրվարի 9-ին, մեկ ամերիկյան դոլլարի արժեքը կլինի 3.3190 լարի, եվրոն՝ 3.9924, իսկ ֆունտ ստեռլինգը կարժենա 4.5444 լարի:
Այսօր, փետրվարի 8-ին, մեկ ամերիկյան դոլլարն արժե 3.3215 լարի, եվրոն՝ 3.9775, իսկ ֆունտ ստեռլինգը՝ 4.5471 լարի:
Այսօրվա վաճառքի արդյունքում ստացած փոխարժեքը ուժի մեջ կմտնի վաղը, փետրվարի 9-ից: