200 լարիանոց փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնվել է
Վրաստանի կառավարության որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն, եթե անձը վարձակալված էր 2020 թվականին, որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ և ըստ այդ ժամանակահատվածի, նրա մոտ կենտրոնական ընտրական հանձնաժողովից աշխատավարձ է գրանցվում, այդ հանգամանքն այլևս չի հանգեցնի փոխհատուցման սահմանափակման:
Փոփոխությունը ազդել է նաև այն անձանց վրա, ովքեր չեն կարող հայտեր ներկայացնել իրավաբանական անձի լուծարման կամ գործատուի մահվան պատճառով: Նման դեպքում վարձատրություն ստանալու համար վարձու անձը կարող է դիմել եկամուտների ծառայություն: Հայտերը կարող են ներկայացվել մինչև փետրվարի 22-ը:
200 լարիանոց վճարման դիմումները, դեռ ներկայացվում են եկամուտների ծառայություն: Գործակալության տվյալների բազայում այսօրվա դրությամբ գրանցվել է 11 900 դիմում: