Նորություններ
Ախալցիխեում կորոնավիրուսից մարդ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 4 617-ի: Անցած օրվա ընթացքում գրանցվել է 10 նոր դեպք: Մեկ դեպք՝ Ասպինձայում, 5- Ախալցիխեում, 4- Բորջոմում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեկ պացիենտ է մահացել: 70-ամյա տղամարդն ապրում էր Ախալցիխեի մունիցիպալիտետում: Ընդհանուր, մահացածների թիվը կազմում է 45:
Ապաքինվել է 32 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է4 472-ի:
Տարածեք :