Ջավախքի ևս մեկ զավակ, ով ընկավ պատերազմի դաշտում
Աշոտ Կամոյի Հակոբյանը՝ ծնված Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղում 1989 թվականի սեպտեմբերի 1֊ին ևս հերոսաբար զոհվածների շարքերում է։
Հայրենիքի ճակատագրի վճռորոշ օրերին անձնազոհ մղվել է հերոսական մարտի՝ հանուն հայրենիքի պաշտպանության ։
Աշոտը հերոսաբար ընկավ Ջաբրայիլի մարտում գոյապայքարի թէժ օրերին՝ 2020 թվականին։ Հոկտեմբերի 2֊ից Աշոտի հետ կապը ընդհատվեց ։
Հերոսի աճյունը Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության բարձր հովանու ներքո տեղափոխվեց Ամասիայի շրջան՝ գյուղ Ողջի, հանձնելու հերոսին իր ընտանիքին։ Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 14֊ին Ողջի գյուղում ։
Արշալույս Բդոյանի և Հայաստան Բդոյանի ընտանիքները խորը վշտակցում են հերոսի ընտանիքին։
Հարազատները, ընկերները և համագյուղացիները խորը վշտով սգում են սիրելի Աշոտի անժամանակ մահը և ցավակցում են ընտանիքին։
Nor.ge