Այսօրվանից ամբողջ երկրի մասշտաբով ուսումնական գործընթացը, Առողջապահության նախարարության կողմից սահմանված համապատասխան կանոնակարգերի, շարունակվել է դասասենյակներում: Դպրոցներ այցելած աշակերտները անցել են դեզոբարյերներով և անցել են ջերմասքրինինգ:
Փետրվարի 15-ից Վրաստանի ամբողջ տարածքով աշխատանքը վերսկսեցին սրճարաններն ու ռեստորանները: Կառավարությունը նախնական որոշում էր կայացրել սրճարաններին ու ռեստորաններին թույլ տալ միայն բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին, հետագայում՝ համաճարակային իրավիճակից ելնելով, կկայացվի սահմանափակումների ավելի մեղմացման որոշում: Սրճարաններն ու ռեստորանները բաց տարածքներում կաշխատեն միայն աշխատանքային օրերին: Շաբաթ և կիրակի օրերին սահմանափակումները մնում են ուժի մեջ:
Ուժի մեջ կմնան հետևյալ կանոնակարգերն ու արգելքները.
- Շաբաթ և կիրակի օրերին երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոններն ու խանութները, շուկաները, ռեստորաններն ու սրճարանները:
- Ուժի մեջ կմնա ժամը 21:00-05:00-ին տեղաշարժի արգելքը,
- Չեն աշխատի ժամանցի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները, կինոթատրոնները, բարերն ու գիշերային ակումբները,
- Ուժի մեջ կմնա միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումը,
- Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
- Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
- Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում:
- Ուժի մեջ կմնա բազմամարդ սոցիալական միջոցառումներ անցկացնելու արգելքը (հարսանիք, հոգեհանգիստ և այլն):