Երբ կվերացնեն «պարետային ժամը»
2020 թվականի նոյեմբեր ամսից Վրաստանում գործում է «պարետային ժամը», որը վերաբերվում է երեկոյան ժամը 21:00-ից մինչև 05: 00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժի արգելքին:
Այս փուլում Վրաստանի կառավարությունը չի քննարկում «պարետային ժամը» մեղմելու հնարավորությունը:
«Ամենակշեռք ունեցող միջոցներից մեկը, որը խորհրդի որոշմամբ իրականացրեցինք անցած տարվա նոյեմբերին, և երբ սահմանեցինք այս կետային սահմանափակումները, գիշերային ժամերին տեղաշարժի արգելքն էր: Ես դա չէի անվանի պարետային ժամ, այն շատ ավելի կոշտ բան է: Այս որոշման, այս սահմանափակման շնորհիվ է, որ մենք այսօր կարող ենք խոսել մեղմացման մասին և միանշանակորեն ասել, որ դա այնպիսի արգելող միջոց էր, որը ինչպես նաև այլ երկրներում, մեզ մոտ նույնպես տվեց իր դրական արդյունքը: Իհարկե, դրա մեղմացման կամ վերացման քննարկմանը պետք է նախորդի հսկայական վերլուծություն, քանի որ մենք չենք կարող ամեն ինչ միասին մեղմել: Այս մասին դեռ քննարկում չկա, մենք քննարկում ենք հետագա քայլերը, կան դեռ բիզնեսի ոլորտներ, որտեղ մենք չենք թուլացրել մոտեցումը և դեռ չենք կարող բացել մանկապարտեզները, ֆիթնես արդյունաբերություն և մարզական հաստատությունները:», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: