Ալիեւ. Ադրբեջանին պետք է վերադարձնեին 5 շրջանները
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» եւ Ադրբեջանին թույլ տվեց «վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) եւ Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները: Այս մասին Քաշաթախ այցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր: Ցավոք, Հայաստանը եւ նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»,- ասել է նա: