Որոշ ճանապարհների վրա երթեւկությունը սահմանփակ է
Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:
«Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի(Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ61 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ:
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը,- հայտարարում են Վրաստանի ավտոճանապարհային վարչությունում:
«Անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային նշանակության Թբիլիսիի շրջանցիկ ավտոճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս փուլում, նշված ճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- հայտարարում են ավտոճանապարհային վարչությունում: