Ախալցիխեում 67-ամյա կնոջը գտել են մահացած
Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում, հասակավոր կին է մահացել: Դիակը հայտնաբերել են այսօր, Փետրվարի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում: Ըստ հարևանների, կինը տանն ապրում էր միայնակ և մի քանի օր դրսում չէր երևացել:
«2-3 օր է, ինչ չի երևացել: Գազի սուր հոտ էր զգացվում ամենուրեք, նա էլ որ չէր երևում, կասկած առաջացավ ինձ մոտ, գնացի նրա տուն: Ամեն ինչ տակնուվրա էր արված, գազի անտանելի հոտ էր գալիս, կինը մահացած էր»,- ասում է հարևանը:
Տեղում աշխատում են մասնագետները: