Վրաստանի երկինքը բաց է
Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՍՌ թեստի կարիք կունենան:
Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից օտարերկրացիների համար օդային սահմաններ են բացել, երկրի ցամաքային ու ծովային սահմանները դեռ փակ են:
Մինչ այժմ Եվրամիության անդամ պետությունների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Թուրքիայի քաղաքացիները և բնակիչները կարող էին մուտք գործել Վրաստան`կորոնավիրուսի համար բացասական թեստի արդյունքի վկայագրով: