Վերջին ամիսների ընթացքում ռուսական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածվում են բազմաբնույթ տեղեկություններ կորոնավիրուսային վարակի դեմ օգտագործվող պատվաստանյութերի վերաբերյալ: Ապատեղեկատվություններից մեկն ու ամենագլխավորը, դա պատվաստանյութն ընդունելուց հետո մահն է:
Ինչպես գրում է է«
Իզվեստիան» Ավստրիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 43 հոգի է մահացել, սակայն դեղամիջոցի հետ կապը չի հաստատվել։
«Առողջապահության անվտանգության դաշնային գրասենյակին հաղորդվել է 41 մահվան դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի պատվաստումից հետո մոտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ 3 հիվանդի մոտ, դիահերձման զեկույցի արդյունքում, պատվաստանյութի հետ մահվան կապը բացառվել է: Եվս 11 մարդ պատվաստվել է COVID-19 ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում նրանք մահացել են, ուստի նունյպես մահվան պատճառ չի հանդիսանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ընդունումը: Մահացած ևս 19 հոգի ունեցել են լուրջ հիվանդություններ, որոնք կարող էին մահվան պատճառ հանդիսանալ:
Այս մասին գրում է նաև
ria.ru-ն: Հայկական լրատվամիջոցները, նունյպես հենվելով ռուսական վստահելի կայքերին, տարածել են տեղեկություններ մահվան դեպքերի մասին:
News.am-ն ու
hraparak.am-ը նույնպես հրապարակում են, որ Ավստրիայում դադարել են AstraZeneca պատվաստանյութն օգտագործել պացիենտի մահից հետո:
9-րդ ալիքը նյութի վերաբերյալ երկարատև ստուգումներ իրականացնելուց հետո հավելում է, որ պատվաստվելուց հետո իրական մահվան դեպքեր չեն գրանցվել: