Մարտի 15-ից երեք սահմանափակում կվերացվի
Վրաստանի կառավարությունը ընդունել է որոշում, սահմանափակումների թեթևացման և վերացման վերաբերյալ:
Վաղվանից Վրաստանում կվերացվի երեք սահմանափակում.
Մարզադահլիճները և ֆիթնես կենտրոնները կվերսկսեն իրենց աշխատանքը
Բարձրագույն ուսումնական հաստատությունները և արհեստագործական ուսումնարանները կկարողանան ամբողջությամբ վերսկսել առկա դասապրոցեսը և դասախոսությունները կաանցկացվեն լսարաններում:
Թատրոնները, սպորտային ակումբները և պրոֆեսիոնալ համույթները կկարողանան վերսկսել փորձերն ու մարզումները, իսկ ապրիլի 1-ից կկարողանան վերադառնալ լիարժեք աշխատառեժիմին:
Վրաստանում այս փուլում ուժի մեջ է պարետային ժամը: