Սամցխե-Ջավախքում բնակիչների շրջանում լուրեր է պտտվում, որ Վրաստան – Հայաստան սահմանը Բավրայի անցակետով կրկին փակվելու է: Մի քանի օր է, ինչ 9-րդ ալիքին դիմում են տարբեր հարցերով, կապված սահմանի փակման և այժմյան աշխատանքի ռեժիմի վերաբերյալ:
Նշենք, որ վերոնշյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա սահմանները փակվելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սահմանը գործում է 10։00 ֊ից մինչև 18։00 ֊ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես նաեւ անցակետը հատելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն: