Բողոքի ցույց Նինոծմինդայում. «Ստրկության մեջ մեղադրվողներն անմեղ են»
Այսօր, Նինոծմինդայում անցկացվել է բողոքի ցույց, ի աջակցություն տրաֆիքինգում մեղադրվող հայր և որդի Ծառուկյաններին:
Եֆրեմովկա գյուղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց համագյուղացիներին:
Ցույցի մասնակիցները նշում են, որ թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված հայրն ու որդին անմեղ են, իսկ երեք մարդիկ, ովքեր ասում են, որ իրենց ֆերմայում ստրկացրել են, ստում են: Մեղադրյալների համագյուղացիները պնդում են, որ Հայաստանի երեք քաղաքացիները տեղաշարժվելու իրավունք ունեին և աշխատավարձի խնդիր երբեք չի ստեղծվել:
Ըստ ՆԳՆ-ի, մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:
Ցույցը տեղի է ունեցել այսօր, մարտի 17-ին: