Պատվաստման հետևանքով ծանր վիճակում գտնվող կնոջը Ախալցիխեից տեղափոխեցին Թբիլիսի
Մինչև 30 տարեկան բուժքույրը, որի մոտ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո հավանաբար զարգացել է կողմնակի ռեակցիա, տեղավորվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում:
Այս պահին հիվանդի վիճակը մնում է ծանր:
Դեպքի հետաքննությունն արդեն սկսվել է, չնայած մինչ այդ ենթադրվել է, որ դա կարող էր լինել պատվաստումից հետո ամենահազվադեպ բարդությունը:
Այդ կապակցությամբ, Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, մասնագետների մասնակցությամբ:
Հիշեցնենք, Ախալցիխեում, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո վատացել է մի բուժքույր: Դեպքը տեղի է ունեցել «Իմեդի կլինիկայում»: Ինչպես ասում են բժիշկները, մինչև 30 տարեկան կնոջ վիճակը ծանր է: Տեղում տեղի է ունեցել բախում: Կնոջ հարազատները կոտրել են կլինիկայի ապակիները: Այս պահին կլինիկայում գտնվում են իրավապահները: