Համակարգող խորհուրդը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, որոշեց մեղմել լրացուցիչ սահմանափակումները՝ հիմնված համաճարակաբանական իրավիճակի վերլուծության վրա:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհուրդը քննարկել է երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև պատվաստումների գործընթացը և պատվաստանյութերի լրացուցիչ չափաբաժինների ներդրման հետ կապված հարցեր:
Համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա համակարգող խորհուրդը որոշել է չեղարկել լրացուցիչ սահմանափակումները.
- Ապրիլի 1-ից մանկական ժամանցի կենտրոններն ու կինոթատրոնները կկարողանան վերսկսել աշխատանքը՝ կանոնակարգերին համապատասխան
- Վաղվանից, մարտի 19-ից, ռեստորաններում կթույլատրվի կենդանի երաժշտությունը
- Բացի այդ, մարտի 28-ին նախատեսված է ֆուտբոլի հանդիպում Վրաստանի և Իսպանիայի հավաքականների միջեւ: Համակարգող խորհուրդը որոշեց թույլատրել հանդիսատեսին հանդիպմանը մասնակցել հեռավորության և բոլոր համապատասխան համաճարակաբանական անվտանգության չափանիշների պահպանմամբ: Մարզադաշտ մուտքը կթույլատրվի հանդիսատեսի 30%-ին
- Ձյուդոյում կանցկացվի «Գրանդսլեմ», որին կարող է մասնակցել հանդիսատեսի 30%-ը: